Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 21:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ջրհորը, որը իշխանները փորեցին, Ժողովրդի ազնվականները խորացրին Իրենց մականով ու գավազաններով»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ջրհորը, որ փորեցին իշխանները, այն տաշեցին ազգերի թագավորներն իրենց թագավորության և տիրապետության ժամանակ»։ Ապա Ջրհորից գնացին դեպի Մանթանին,

Տես գլուխը



ԹՎԵՐ 21:18
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան և նրա եղբայր քահանաները և շինեցին Ոչխարաց դուռը. նրանք սրբագործեցին այն և նրա դռները կանգնեցրին։ Եվ սրբագործեցին մինչև Մեայի աշտարակը՝ մինչև Անանայելի աշտարակը։


Եվ նրանց մոտ նորոգեցին թեկուացիները, բայց նրանց երևելիները վիզ չթեքեցին իրենց Տիրոջ ծառայությանը։


որովհետև Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը. նա կփրկի մեզ։


Այն ժամանակ իսրայելացիներն այս երգը երգեցին. «Բխի՛ր, ջրհո՛ր. երգեցե՛ք նրա համար.


Անապատից նրանք գնացին Մաթանա, Մաթանայից՝ Նաալիել, Նաալիելից՝ Բամոթ,


որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։


Մովսեսը տվեց մեզ օրենքը, Որը Հակոբի ժողովրդի ամենաարժեքավոր ձեռքբերումն է։


Բայց դու մնա՛ ինձ հետ այստեղ, և ես քեզ կասեմ այն բոլոր պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ պիտի սովորեցնես նրանց, որպեսզի դրանք գործադրեն այն երկրում, որ ես տալիս եմ նրանց իբրև ժառանգություն”։


Մեկն է օրենսդիրը և դատավորը, որ կարող է փրկել ու կորստյան մատնել. դու ո՞վ ես, որ ուրիշին դատում ես։