Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 2:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հյուսիսային կողմում Դանի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Դանի որդիների իշխանը լինի Ամիսադայի որդի Աքիեզերը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դանի բանակը թող հյուսիսային կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Դանի որդիների իշխանը Ամիսադայի որդի Աքիեզերը լինի։

Տես գլուխը



ԹՎԵՐ 2:25
7 Խաչաձեւ Հղումներ  

Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը.


Դանի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.


Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։


Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, վաթսուներկու հազար յոթ հարյուր է։


Մերարյանց տոհմերի հայրական տան իշխանը Աբիքելի որդի Սուրիելն է։ Սրանք վրանի հյուսիսային կողմում բանակատեղի կհաստատեն։


Տասներորդ օրը մատուցեց Դանի որդիների իշխանը՝ Ամիսադայի որդի Աքիեզերը։


և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիսադայի որդի Աքիեզերի մատուցած ընծան։