ԹՎԵՐ 18:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց կովի առաջնեկը և ոչխարի առաջնեկը կամ այծի առաջնեկը չփրկագնես. դրանք սուրբ են։ Դրանց արյունը շաղ կտաս զոհասեղանի վրա, իսկ դրանց ճարպը կայրես իբրև անուշահոտ զոհ Տիրոջ համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց արջառների, ոչխարների ու այծերի առաջնածինները հետ չգնես, որովհետև սուրբ են։ Նրանց արյունը կհեղես զոհասեղանի մոտ, իսկ ճարպը կմատուցես կիզման՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ |
Քահանան արյունը շաղ տա Տիրոջ զոհասեղանի վրա, ժողովի վրանի մուտքին և ճարպն այրի որպես անուշահոտություն Տիրոջ առաջ։
Դրանք կփրկագնես մեկ ամսական դառնալուց հետո, կփրկագնես հինգ սիկղ արծաթի գնով՝ ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ է։