ԹՎԵՐ 16:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ դրանց մեջ կրա՛կ դրեք և Տիրոջ առաջ կրակի վրա խո՛ւնկ դրեք վաղը. և լինի, որ այն մարդը, որին Տերն ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ դրանց մեջ կրա՛կ դրեք և խո՛ւնկ լցրեք և վաղը խնկարկե՛ք Տիրոջ առաջ։ Տերը ում որ ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։ |
Նրանք հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին նրանց. «Ձեր արածը բավական է ձեզ, որովհետև ամբողջ ժողովուրդը բոլորն էլ սուրբ են, և Տերը նրանց մեջ է։ Ինչո՞ւ եք դուք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։
Նա խոսեց Կորխի ու նրա ամբողջ խմբի հետ և ասաց. «Վաղը Տերը ձեզ ցույց կտա, թե ո՛վ է իրենը և ո՛վ է սուրբը, և նրան կմոտեցնի իրեն։ Նա ում կընտրի, իրեն կմոտեցնի նրան։
ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։
Իսկ մենք ամեն ժամ պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով,
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։