Բայց եթե մեկը իր ամբողջ ունեցածից որևէ բան է նվիրաբերել Տիրոջը, լինի դա իր մարդկանցից, իր անասուններից կամ իր կալվածքի արտից, չի կարող այն վաճառել կամ ետ գնել։ Ամեն նվիրաբերում ամենասուրբ է Տիրոջ համար։
ԹՎԵՐ 16:37 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ասա՛ Ահարոն քահանայի որդի Եղիազարին, որ այրվածների միջից դուրս բերի բուրվառները և դրանց կրակը հեռու սփռի, որովհետև դրանք սրբացան։ |
Բայց եթե մեկը իր ամբողջ ունեցածից որևէ բան է նվիրաբերել Տիրոջը, լինի դա իր մարդկանցից, իր անասուններից կամ իր կալվածքի արտից, չի կարող այն վաճառել կամ ետ գնել։ Ամեն նվիրաբերում ամենասուրբ է Տիրոջ համար։
Նրանք առան իրենց բուրվառները, դրանց մեջ կրակ դրեցին և դրանց վրա խունկ դրեցին և կանգնեցին ժողովի վրանի մուտքին, Մովսեսի ու Ահարոնի հետ։
Իրենց հոգիների դեմ մեղք գործած այդ մարդկանց բուրվառներից թիթեղներ թող շինեն՝ դրանցով պատելու համար զոհասեղանը, որովհետև դրանք, Տիրոջ առաջ մատուցվելով, սրբացած են։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան լինեն»։
դրանց մեջ կրա՛կ դրեք և Տիրոջ առաջ կրակի վրա խո՛ւնկ դրեք վաղը. և լինի, որ այն մարդը, որին Տերն ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։