Տերն իջավ մի ամպով և խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրա եղած Հոգուց և այն դրեց յոթանասուն ծերերի վրա։ Հենց որ Հոգին իջավ նրանց վրա, նրանք մարգարեացան, բայց չշարունակեցին։
ԹՎԵՐ 16:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ։ Նրա հետևից գնացին Իսրայելի ծերերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը վեր կացավ և գնաց Դաթանի ու Աբիրոնի մոտ։ Նրա հետ գնացին նաև Իսրայելի որդիների բոլոր տարեցները։ |
Տերն իջավ մի ամպով և խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրա եղած Հոգուց և այն դրեց յոթանասուն ծերերի վրա։ Հենց որ Հոգին իջավ նրանց վրա, նրանք մարգարեացան, բայց չշարունակեցին։
Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը և Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաև Փաղեթի որդի Օնը, միանալով,
Նա դիմեց ժողովրդին և ասաց. «Ե՛տ քաշվեք այդ չար մարդկանց վրանների մոտից և նրանց ոչ մի բանին ձեռք մի՛ տվեք, որպեսզի նրանց բոլոր մեղքերի պատճառով դուք էլ չկորչեք»։