Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 16:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք առան իրենց բուրվառները, դրանց մեջ կրակ դրեցին և դրանց վրա խունկ դրեցին և կանգնեցին ժողովի վրանի մուտքին, Մովսեսի ու Ահարոնի հետ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ դրանց վրա կրակ դրեցին և խունկ լցրին ու կանգնեցին Վկայության խորանի դռանը, նաև Մովսեսն ու Ահարոնը։

Տես գլուխը



ԹՎԵՐ 16:18
7 Խաչաձեւ Հղումներ  

Բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց, և հանցանք գործեց իր Տեր Աստծու դեմ ու մտավ Տիրոջ տաճարը, որ խունկ ծխի խնկի սեղանի վրա։


Եվ Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանի վրայից վերցնի վառված կրակով լի բուրվառը, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով և տանի վարագույրից ներս։


Խունկը դնի այդ կրակի վրա, Տիրոջ առաջ, և խնկի ծուխը ծածկի վկայության տապանակի վրայի քավությունը, որպեսզի նա չմեռնի։


Առե՛ք ամեն մեկդ ձեր բուրվառները, նրանց մեջ խո՛ւնկ դրեք և մոտեցրե՛ք Տիրոջ առաջ՝ յուրաքանչյուրն իր բուրվառը, այսինքն՝ երկու հարյուր հիսուն բուրվառ. դու էլ, Ահարոնն էլ. յուրաքանչյուրդ ձեր բուրվառը»։


Կորխն ամբողջ ժողովրդին հավաքեց նրանց դեմ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։


«Ասա՛ Ահարոն քահանայի որդի Եղիազարին, որ այրվածների միջից դուրս բերի բուրվառները և դրանց կրակը հեռու սփռի, որովհետև դրանք սրբացան։


Նա կանգնեց մեռած և ողջ մարդկանց միջև, և ժանտախտը դադարեց։