Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 13:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և տեսե՛ք, թե դա ի՛նչ երկիր է. այնտեղ բնակվող ժողովուրդը ուժե՞ղ է, թե՞ տկար, փոքրաթի՞վ է, թե՞ բազմամարդ.

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, բարի՞ է, թե՞ չար, և ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ նրանք բնակվում են, պարսպապա՞տ են, թե՞ անպարիսպ,

Տես գլուխը



ԹՎԵՐ 13:19
3 Խաչաձեւ Հղումներ  

Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։


Մովսեսը նրանց ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու և ասաց նրանց. «Հարավային կողմից դեպի վեր գնալով՝ բարձրացե՛ք լեռնային շրջանը


ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, լա՞վ է, թե՞ վատ. ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, վրաններո՞ւմ են ապրում, թե՞ բերդերում.