ԹՎԵՐ 11:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը վեր կացավ և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը, ինչպես նաև հետևյալ ամբողջ օրը լորամարգիներ հավաքեց։ Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց, և իրենց համար փռեցին բանակատեղիի շուրջը, որպեսզի չորանան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ժողովուրդը ելնելով ողջ ցերեկն ու ողջ գիշերը, նաև հաջորդ ամբողջ օրը մինչև երեկո լորամարգի էր հավաքում։ Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց։ Մորթեցին, ապխտեցին ու փռեցին բանակատեղիի շուրջը։ |
Արդուն և մարը մեկ չափ լինեն, որպեսզի մարը քոռի մեկ տասներորդը պարունակի, և արդուն ևս՝ քոռի մեկ տասներորդը. նրա չափը քոռի համեմատ լինի։
Դեռ միսն իրենց ատամների տակ էր, ու դեռ չէին ծամել, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, և Տերը շատ մեծ հարվածով զարկեց ժողովրդին։