Մովսեսն ասաց. «Խնդրեմ, մեզ մի՛ թող, որովհետև գիտես անապատի մեջ մեր բանակելու տեղերը և ուղեցույց կլինես մեզ համար։
Մովսեսն ասաց նրան. «Մի՛ լքիր մեզ, մեզ հետ էիր անապատում, առաջնորդի՛ր մեզ անապատում։
Ես կույրին աչքեր էի, կաղին՝ ոտքեր։
«Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։
Եթե մեզ հետ գաս, ինչ բարիք որ Տերն անի մեզ, մենք էլ քե՛զ նույն բարիքը կանենք»։
Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։