Հովաբը ժողովրդի մարդահամարի թիվը տվեց թագավորին. Իսրայելն ուներ պատերազմի համար սուր վերցնելու ութ հարյուր հազար մարդ, իսկ Հուդան՝ հինգ հարյուր հազար մարդ։
ԹՎԵՐ 1:44 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են այն հաշվառվածները, որոնց հաշվեցին Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի իշխանները, այն տասներկու մարդիկ, որոնցից ամեն մեկն իր հայրերի տան կողմից էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է այն հաշվառումը, որ կատարեցին Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխանները՝ տասներկու այրերը, ամեն մի ցեղից մեկը՝ ըստ իրենց նահապետական տների։ |
Հովաբը ժողովրդի մարդահամարի թիվը տվեց թագավորին. Իսրայելն ուներ պատերազմի համար սուր վերցնելու ութ հարյուր հազար մարդ, իսկ Հուդան՝ հինգ հարյուր հազար մարդ։
Եվ այսպես հաշվառվեցին Իսրայելի որդիներից բոլորն ըստ իրենց հայրերի տների, Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները։
Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում.