Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։
Եփեսացիներին 5:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, |
Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։
Եվ երբ որ լսվի թագավորի հրամանը, որ հրամայված է նրա ընդարձակ ողջ թագավորության մեջ, այն ժամանակ բոլոր կանայք պատիվ կտան իրենց ամուսիններին՝ մեծից մինչև փոքրը»։
Թագավորը նամակներ ուղարկեց բոլոր գավառներին. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և յուրաքանչյուր ազգին՝ իր լեզվով, որ ամեն մարդ իր տան մեջ տեր լինի, և որ իր ժողովրդի լեզվով ասվի։
Կանայք եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և օրենքն է ասում։
Ծառանե՛ր, ձեր մարմնավոր տերերին հնազա՛նդ եղեք վախով ու դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին։
Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։
խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։