Եվ թագավորը մեծ խնջույք արեց իր բոլոր իշխանների և ծառաների համար, այսինքն՝ Եսթերի խնջույքը, թեթևացրեց գավառների հարկերը և թագավորին վայել պարգևներ տվեց։
Եփեսացիներին 4:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչու է ասվում. «Ելավ բարձունքները, իր հետ գերիներ տարավ և պարգևներ տվեց մարդկանց» (Սաղ. 67(68).18)։ |
Եվ թագավորը մեծ խնջույք արեց իր բոլոր իշխանների և ծառաների համար, այսինքն՝ Եսթերի խնջույքը, թեթևացրեց գավառների հարկերը և թագավորին վայել պարգևներ տվեց։
Վեր ելար բարձր տեղերը, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար և ապստամբների համար էլ, որ Աստված նրանց մեջ էլ բնակվի։
Ո՞վ երկինք բարձրացավ և իջավ, ո՞վ քամին հավաքեց իր բռերի մեջ, ջուրն ո՞վ ծրարեց իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի բոլոր ծայրերը, ի՞նչ է նրա անունը, և նրա որդու անունը եթե գիտես, ասա՛։
Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝
իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով։
Արթնացի՛ր, արթնացի՛ր, Դեբորա՛, Արթնացի՛ր, արթնացի՛ր, ե՛րգ ասա, Վե՛ր կաց, Բարա՛կ, Քո գերությունը գերի՛ դարձրու, ո՛վ Աբինոամի որդի։
Դավիթը եկավ Սիկելակ և այդ ավարից ուղարկեց Հուդայի ծերերին՝ իր բարեկամներին՝ ասելով. «Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների ավարից մեկ ընծա»։