Կահաթի որդիներն են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի։
Եբրայեցիներին 7:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա անհայր, անմայր է, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ունի և ո՛չ կյանքի վերջ, այլ Աստծու Որդու նման մնում է մշտնջենական քահանա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա անհայր, անմայր էր, առանց ազգաբանության. ո՛չ օրերի սկիզբ ուներ և ո՛չ կյանքի վախճան. նմանվելով Աստծու Որդուն՝ նա կա ու մնում է մշտնջենապես քահանա։ |
Կահաթի որդիներն են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի։
Երկրորդ ամսվա առաջին օրը, հավաքելով ամբողջ համայնքը, հաշվառեցին ըստ իրենց ազգատոհմերի և իրենց հայրերի տների՝ քսան տարեկանից բարձր բոլորն իրենց անունների թվով։
Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։
Քանի որ այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, Բարձրյալ Աստծու քահանա, որ ընդառաջ ելավ Աբրահամին, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան,
Աբրահամը ամեն ինչից նրան տասանորդ տվեց։ Մելքիսեդեկ նախ թարգմանվում է «արդարության թագավոր», ապա՝ «թագավոր Սաղեմի», այսինքն՝ «խաղաղության թագավոր»։
Բայց նրանց ազգատոհմից չհամարվածը Աբրահամից տասանորդ վերցրեց և օրհնեց նրան, ում խոստացված էր։