Եբրայեցիներին 3:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի, որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» (Սաղ. 95.7-11)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնպես որ երդվեցի իմ բարկության մեջ՝ ասելով, թե երբեք չպիտի մտնեն իմ հանգստի մեջ» (Սաղ. 94(95).7-11)։ |
Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորերում. վաղը դարձե՛ք և գնացե՛ք դեպի անապատ Կարմիր ծովի ճանապարհով»։
Ես՝ Տերը, ասացի, որ այսպե՛ս պիտի անեմ այս չար ժողովրդին, որ ըմբոստացել է իմ դեմ. նրանք այս անապատում պիտի սպառվեն և այստեղ մեռնեն”»։
Կադես-Բառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակում պատերազմող մարդկանց ամբողջ սերունդը վերջացավ, ինչպես որ Տերը երդվել էր նրանց։
Բայց մենք, որ հավատացինք, մտնելու ենք այն հանգստի մեջ, ինչպես որ ասաց. «Ինչպես իմ բարկության մեջ երդվեցի, թե իմ հանգստի մեջ չպիտի մտնեն» (Սաղ. 95.11), թեև նրա գործերն աշխարհի սկզբից կատարված էին։