ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դադարեց մեր սրտի ուրախությունը, մեր պարը սգի փոխվեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր սրտերը զրկվեցին ուրախությունից, և մեր օրհներգություններն ու պարերը փոխվեցին սգի։ |
Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքի աղալու ձայնը և ճրագի լույսը։
Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։