Ես սրտմտած էի իմ ժողովրդի վրա, անպատվեցի իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի։ Դու գթություն ցույց չտվեցիր նրանց նկատմամբ, շատ ծանրացրիր քո լուծը ծերերի վրա։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իշխաններն իրենց ձեռքով կախվեցին, երեցները չհարգվեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաև պառավներին։ |
Ես սրտմտած էի իմ ժողովրդի վրա, անպատվեցի իմ ժառանգությունը և նրանց քո ձեռքը մատնեցի։ Դու գթություն ցույց չտվեցիր նրանց նկատմամբ, շատ ծանրացրիր քո լուծը ծերերի վրա։
Հողի վրա լուռ նստել են Սիոնի դստեր երեցները. հող ցրեցին իրենց գլխի վրա, քուրձեր հագան. իրենց գլուխները գետին խոնարհեցին Երուսաղեմի կույսերը։
Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս. ո՞ւմ հետ ես այդպես վարվել. մի՞թե կանայք իրենց պտուղը պիտի ուտեն՝ նորածին երեխաներին. մի՞թե Տիրոջ սրբարանում սպանվեն քահանան ու մարգարեն։
Տերն ի՛նքը ցրեց նրանց և այլևս նրանց չի նայում. քահանաներին չեն հարգում, երեցներին չեն մեծարում։