ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոտքերի տակ տրորել երկրի կալանավորներին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ մեկը երկրի բոլոր կալանավորներին իր ոտքերի տակ ստորացնում է և մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, |
Գերիների հառաչանքը թող հասնի քո առջև. քո բազկի մեծության համեմատ ապրեցրո՛ւ մահվան մատնվածների որդիներին։
անապատի էր վերածում աշխարհը, կործանում էր նրա քաղաքները, իր բանտարկյալներին չէր արձակում, որ տուն գնան”։
և ասես կալանավորներին. “Դո՛ւրս ելեք”, իսկ խավարի մեջ եղողներին՝ “Երևացե՛ք”։ Նրանք պիտի արածեն ճանապարհներին, նրանց համար արոտավայր կլինի բոլոր բլուրների վրա։
Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։