Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 9:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Տերն ասաց. «Նրա համար, որ թողեցին իմ օրենքը, որ ես դրել էի նրանց առաջ, և իմ ձայնը չլսեցին ու նրանով չընթացան։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

հետևեցին իրենց չար սրտերի հաճույքներին ու այն կուռքերին, որոնց հետևել սովորեցրին իրենց հայրերը,

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 9:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Բայց եթե դուք ետ դառնաք և թողնեք իմ կանոններն ու պատվիրանները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք պաշտեք ուրիշ աստվածների ու երկրպագեք նրանց,


Եվ արդ, ի՞նչ ասենք, ո՛վ մեր Աստված, այս բաներից հետո, որ մենք թողել ենք քո պատվիրանները,


Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։


Օրենքը լքողները գովում են անիրավներին, բայց օրենք պահողները նրանց դեմ մաքառում են։


Այս չար ժողովուրդը, որ չի ուզում լսել իմ խոսքերը և ընթանում է իր սրտի կամակորությամբ, գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի և երկրպագություն անի նրանց, մեջքի այս գոտու պես պիտի դառնա, որը ոչ մի բանի պիտանի չէ։


Եվ նրանք պիտի ասեն. “Որովհետև թողեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ուխտը և երկրպագություն արեցին ուրիշ աստվածների ու նրանց պաշտեցին”։


Եվ երբ ասեք. “Ի՞նչ պատճառով Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն արեց մեզ”, դու էլ ասա՛ նրանց. “Ինչպես դուք թողեցիք ինձ և օտար աստվածների պաշտեցիք ձեր երկրում, նույնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում”»։


բայց նրանք չլսեցին ինձ ու ականջ չդրեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին. իրենց հայրերից ավելի չար եղան։