Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։
ԵՐԵՄԻԱ 50:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն եղավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՜ս խորտակվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, ինչպե՜ս Բաբելոնը ազգերի մեջ ամայի դարձավ։ |
Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։
"Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի ու որդան կարմիր և զարդարվել ոսկով, պատվական քարերով ու մարգարտով,