Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 46:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Խոսքը, որ Տերն ասաց Երեմիա մարգարեին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գալու և Եգիպտոսի երկիրը զարկելու մասին.

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ահա այն խոսքը, որ Տերը հայտնեց Երեմիա մարգարեի միջոցով, երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկավ՝ հարված հասցնելու եգիպտացիների երկրին.

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 46:13
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա դարձնեն։


Այսպես է ասում Տերը. “Ահա ես Եգիպտոսի Վափառ փարավոն թագավորին պիտի մատնեմ իր թշնամիների ձեռքը և նրա կյանքը փնտրողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի իր կյանքը փնտրող թշնամու՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը”»։


Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես սուր եմ բերում քեզ վրա և քո միջից պիտի վերացնեմ մարդն ու անասունը։