Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 41:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նաև կոտորեց այն բոլոր հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և նաև քաղդեացիների այն պատերազմիկներին, որոնք գտնվում էին այնտեղ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բոլոր հրեաներին ևս, որոնք Գոդողիայի հետ Մասեփայում էին, ինչպես նաև այնտեղ գտնված բոլոր քաղդեացիներին, որոնք պատերազմող մարդիկ էին, Իսմայելը կոտորեց։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 41:3
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ պատահեց, որ յոթերորդ ամսին թագավորազն Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը տասը մարդու հետ եկավ, և զարկեցին Գոդողիային. նա մեռավ. նմանապես և այն հրեաներին ու քաղդեացիներին, որոնք նրա հետ Մասփայում էին։


Իմաստությունը պատերազմական գործիքներից լավ է, բայց մի մեղավորը շատ բարիքներ է ոչնչացնում։


Եվ վեր կացան Նաթանիայի որդի Իսմայելը, նաև այն տասը մարդիկ, որոնք նրա հետ էին, և սրով զարկեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կարգել էր երկրի վրա, և սպանեցին նրան։


Գոդողիայի սպանվելու հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր,


Դառնապես լաց է լինում գիշերը, և նրա արտասուքն իր այտերի վրա է, իր բոլոր հոմանիներից նա մխիթարող չունի. նրա բոլոր ընկերները դավաճանեցին նրան, թշնամիներ եղան նրա համար։