Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։
ԵՐԵՄԻԱ 35:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաև տուն չկառուցեք, սերմ չցանեք և խաղողի այգի չտնկեք և սրանք մի՛ ունեցեք։ Այլ ձեր բոլոր օրերը վրաններո՛ւմ բնակվեք, որպեսզի շատ օրեր ապրեք երկրի երեսին, որտեղ դուք պանդուխտ եք”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ նաև տներ մի՛ շինեք, սերմ մի՛ ցանեք և այգիներ մի՛ տնկեք, այլ ձեր բոլոր օրերում բնակվե՛ք վրանների մեջ, որպեսզի այդ երկրում, որտեղ դուք պանդուխտ եք, շատ օրեր ապրեք”։ |
Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։
որովհետև իրենց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և այն երկիրը, որտեղ ապրում էին պանդխտության մեջ, այլևս չէր բավարարում նրանց՝ իրենց ունեցած հոտերի պատճառով։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։
այլ վրաններում ենք բնակվում և հնազանդվում ենք ու անում այն ամենի համաձայն, ինչպես մեզ հրամայել է մեր հայրը՝ Հովնադաբը։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։