Եվ այդ օրը օրհնեց նրանց ու ասաց. «Իսրայելը քեզանո՛վ պիտի օրհնի՝ ասելով. “Աստված քեզ Եփրեմի և Մանասեի պես անի”»։ Եվ նա Եփրեմին Մանասեից առաջ դասեց։
ԵՐԵՄԻԱ 29:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որ Բաբելոնում են, նզովքի առարկա պիտի առնվի՝ ասելով. “Տերը քեզ թող Սեդեկիայի և Աքաաբի պես անի, որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակով”, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանցից այս անեծքը կմնա Հուդայի երկրի բոլոր գերիների մեջ, որոնք գտնվում են Բաբելոնում։ Նրանք պիտի ասեն. “Թող Տերը քեզ անի այնպես, ինչպես արեց Սեդեկիային և Աքիաբին, որոնց բաբելացիների արքան կրակի վրա խորովեց”։ |
Եվ այդ օրը օրհնեց նրանց ու ասաց. «Իսրայելը քեզանո՛վ պիտի օրհնի՝ ասելով. “Աստված քեզ Եփրեմի և Մանասեի պես անի”»։ Եվ նա Եփրեմին Մանասեից առաջ դասեց։
Ձեր անունը որպես անեծք պիտի թողնեք իմ ընտրյալների համար։ Տեր Աստված կմեռցնի քեզ, իսկ իր ծառաներին այլ անուն պիտի տա,
Այդ ժամանակ այս մարդկանց իրենց անդրավարտիքներով, պատմուճաններով, գլխարկներով ու մյուս հանդերձներով կապեցին և գցեցին կրակով բորբոքված հնոցի մեջ։
Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։