ԵՐԵՄԻԱ 27:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը մեռնեք սրից, սովից և ժանտախտից, ինչպես որ ասել է Տերն այն ազգի մասին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչի՞ համար սրով, սովով ու մահով մեռնեք դու և քո ժողովուրդը, ինչպես որ Տերն ասաց այն ազգի մասին, որը չի ուզի ծառայել բաբելացիների արքային։ |
Եվ դու ինքդ պիտի թողնես քո ժառանգությունը, որ քեզ տվեցի, և քեզ մի այնպիսի երկրում եմ ծառա դարձնելու քո թշնամիներին, որ չես ճանաչում, որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել, որ հավիտյան պիտի բորբոքվի։
Եվ նրանց սարսափ կդարձնեմ վատ բանի համար, երկրի բոլոր թագավորությունների համար, նախատինք ու առակ, խայտառակություն ու անեծք այն բոլոր տեղերում, ուր ես պիտի քշեմ նրանց։
Եվ այն ազգին ու թագավորությանը, որ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին չծառայի և իր պարանոցը չդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ես սրով, սովով և ժանտախտով պիտի պատժեմ այն ազգին,- ասում է Տերը,- մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով"”։
«Տերն այսպես է ասում. “Այս քաղաքում մնացողը սրից, սովից և ժանտախտից պիտի մեռնի, իսկ նա, որ դուրս է գալիս քաղդեացիների մոտ, պիտի ապրի, և իր հոգին իր համար ավարի պես պիտի լինի, և նա պիտի ապրի”։
Երեմիան ասաց. «Չեն մատնի. լսի՛ր Տիրոջ ձայնը, որ քեզ ասում եմ, և այն ժամանակ լավ կլինի քեզ համար, և դու ողջ կմնաս։
Եվ քո բոլոր կանանց ու քո որդիներին դուրս պիտի հանեն քաղդեացիների մոտ, դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից, այլ պիտի բռնվես Բաբելոնի թագավորի ձեռքով, և այս քաղաքը պիտի այրվի կրակով»։
Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Որչափ ավելի, երբ իմ չորս վատ պատիժները՝ սուրը, սովը, չար գազաններն ու ժանտախտը, բերեմ Երուսաղեմի վրա՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար։
Բայց եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի և ամբարիշտի արած բոլոր պիղծ բաները գործի, նա մի՞թե կապրի. նրա արած բոլոր արդար գործերը չպիտի հիշվեն. նա դրանց համար՝ իր կատարած անհավատարմության և իր գործած մեղքի համար, պիտի մեռնի։
Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնք կատարեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստացեք. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։
Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։