ԵՍԹԵՐ 9:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա խաղաղության և ճշմարտության խոսքերով նամակներ ուղարկեց բոլոր հրեաներին Ասուերոսի թագավորության հարյուր քսանյոթ գավառները, |
Ասուերոսի (սա այն Ասուերոսն էր, որ թագավորում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ գավառի վրա).
Այն ժամանակ երրորդ ամսի, այսինքն՝ սիվան ամսի քսաներեքին, կանչվեցին թագավորի գրագիրները, և հրեաների նկատմամբ գրվեց Մուրթքեի ամբողջ պատվիրածի պես և ուղարկվեց նախարարներին ու կուսակալներին և գավառապետներին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ գավառների. յուրաքանչյուր գավառին՝ իր գրով և ամեն մի ազգին՝ իր լեզվով և հրեաներին՝ իրենց գրով և իրենց լեզվով։
Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։
Արդարության պտուղը խաղաղություն կլինի, և արդարության արդյունքը՝ հավիտենական անդորր ու վստահություն։
Եվ Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ խոսքը, որ դու ասացիր, բարի է, որովհետև,- ասաց նա,- խաղաղություն և ապահովություն կլինի իմ օրերում»։
«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Չորրորդ ամսի ծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք”»։