Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էր հրաման ուղարկել, շուտով այդպես էլ արեցին։
ԵՍԹԵՐ 6:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Համանը վերցրեց զգեստը և ձին, հագցրեց Մուրթքեին և քաղաքի հրապարակում նստեցրեց ձիուն ու կանչեց նրա առջևից. «Այսպես է լինում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ |
Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էր հրաման ուղարկել, շուտով այդպես էլ արեցին։
Այն ժամանակ թագավորն ասաց Համանին. «Իսկույն վերցրո՛ւ զգեստն ու ձին, ինչպես որ ասացիր, և այդպե՛ս արա հրեա Մուրթքեին, որ նստում է թագավորի դռանը. մեկ բան չպակասի քո ամբողջ ասածից»։
Մուրթքեն թագավորի առջևից դուրս եկավ արքայական կապուտակ և սպիտակ հագուստով և ոսկե մեծ թագով, բեհեզյա և ծիրանի պատմուճանով, և Շուշան քաղաքը աղաղակեց ու ցնծաց։
Բոլոր գավառապետները, կուսակալները, իշխաններն ու թագավորի գործակալներն օգնում էին հրեաներին, որովհետև Մուրթքեի վախն ընկել էր նրանց վրա։
Քեզ տանջողների որդիները խոնարհվելով քեզ մոտ պիտի գան, և բոլոր քեզ անարգողները պիտի երկրպագեն քո ոտքերի թաթերի մոտ ու քեզ կոչեն “Տիրոջ քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն”։
Ահա քեզ եմ տալիս սատանայի ժողովարան եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեա են, բայց չեն, այլ ստում են։ Նրանց այնպես պիտի անեմ, որ գան և երկրպագություն անեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես քեզ սիրեցի։