Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։
ԵՍԹԵՐ 1:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև թագուհու արարքը տարածվելու է բոլոր կանանց մեջ, և նրանք անարգելու են իրենց ամուսիններին՝ ասելով, թե Ասուերոս թագավորը հրամայեց Վաշթի թագուհուն իր առջև բերել, բայց նա չգնաց։ |
Մինչ Տիրոջ տապանակը մտնում էր Դավթի քաղաքը, Սավուղի աղջիկը՝ Մեղքողը, պատուհանից նայելով, տեսավ, որ Դավիթ թագավորը ցատկոտելով պարում է Տիրոջ առաջ, և իր սրտում անարգեց նրան։
Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։
Մեմուքանն ասաց թագավորի և իշխանների առջև. «Վաշթի թագուհին ոչ թե միայն թագավորի դեմ է հանցանք գործել, այլև բոլոր իշխանների և բոլոր այն ազգերի դեմ, որ Ասուերոս թագավորի բոլոր գավառներում են։
Եվ այսօր, երբ պարսիկների և մարերի տիկինները լսեն թագուհու արարքի մասին, նույնը պիտի ասեն թագավորի բոլոր իշխաններին, և մեծ անարգանք ու ցասում պիտի լինի։
Սակայն դուք էլ, ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։