Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։
ԵՍԹԵՐ 1:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը հարցրեց իմաստուններին, որոնք գիտեին երկրի կարգն ու կանոնները, որովհետև թագավորը միշտ խորհուրդ էր հարցնում բոլոր օրենք և իրավունք իմացողներից, |
Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։
Զաբուղոնի որդիներից՝ հիսուն հազար հոգի՝ պատերազմական բոլոր գործիքներով զինված, պատրաստ պատերազմի մեջ մտնելու և կռվելու վճռական սրտով։
Սակայն Վաշթի թագուհին մերժեց գնալ թագավորի հրամանով, որ իրեն հաղորդվել էր ներքինիների միջոցով։ Թագավորը շատ բարկացավ, և նրա զայրույթը բորբոքվեց նրա մեջ։
Ո՞վ չի վախենա քեզնից, ո՛վ ազգերի Թագավոր, որովհետև քեզ է վայելում, որովհետև ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նմանը բնավ չկա։
Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։
Թագավորը հրամայեց, որ կանչեն մոգերին, հմայողներին, կախարդներին ու քաղդեաներին, որ թագավորին ասեն նրա երազները։ Նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ։
Դանիելը պատասխանեց թագավորին և ասաց. «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը և գուշակները չեն կարող ասել թագավորին։
Թագավորն ուժգին գոչեց, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և բախտագուշակներին։ Թագավորն ասաց Բաբելոնի իմաստուններին. «Ով կարդա այս գրվածքը և մեկնությունն ինձ իմացնի, նա ծիրանի պիտի հագնի, ոսկյա մանյակ կլինի նրա պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը պիտի դառնա»։
Իսկ առավոտյան ասում եք. "Այսօր վատ եղանակ կլինի, որովհետև երկինքը մթնել և շառագունել է"։ Երկնքի նշանները քննել գիտեք, իսկ ժամանակների նշանները հասկանալ չե՞ք կարողանում։
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդեսի թագավորության օրոք, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ