ԵՍԱՅԻ 52:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա (այնպե՜ս խաթարված էր նրա դեմքը և տարբերվում էր մարդու դեմքից, նաև նրա կերպարանքը՝ մարդու որդիների կերպարանքից), Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, այդպես էլ կանշքանա քո տեսքը մարդկանց համար և քո փառքը՝ մարդկանց որդիների համար, |
Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։
Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան. ոմանք էլ նրան ապտակեցին՝ ասելով.
Նրանք Երուսաղեմ բարձրանալու ճանապարհին էին։ Հիսուսը նրանցից առաջ ընկած գնում էր. աշակերտները զարմացած ու վախեցած նրան էին հետևում։ Հիսուսը տասներկուսին դարձյալ առանձնացրեց և սկսեց նրանց ասել, թե իրեն ինչե՛ր են պատահելու։
Աղջիկն իսկույն վեր կացավ ու ման էր գալիս, որովհետև մոտ տասներկու տարեկան էր։ Բոլորը շատ զարմացան։
Ապա նրանց մոտ՝ նավ բարձրացավ, ու քամին դադարեց։ Եվ աշակերտները չափազանց ապշած ու զարմացած էին։
Չափազանց զարմանում էին ու ասում. «Սա ամեն բան լավ է անում. խուլերին լսել է տալիս, համրերին՝ խոսել»։
Բոլորին զարմանք պատեց. միմյանց հետ խոսում էին և ասում. «Ի՞նչ խոսք է սա, որ իշխանությամբ ու զորությամբ պիղծ ոգիներին սաստում է, և նրանք դուրս են գալիս»։
Եվ բոլորն ապշահար եղան և փառավորում էին Աստծուն. ահով լցվեցին ու ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։