ԵՍԱՅԻ 43:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Առաջվա բաները մի՛ հիշեք, հինը մտքներդ մի՛ բերեք, |
Հիշե՛ք նախկինում կատարված հնամենի գործերը, քանի որ ես եմ Աստված, ուրիշը չկա, ես եմ Աստված, ինձ նմանը չկա։
մի՛ վախեցիր նրանցից. լա՛վ հիշիր, թե քո Տեր Աստվածն ինչ արեց փարավոնին և բոլոր եգիպտացիներին,
Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և իմանալու, թե ի՛նչ կա քո սրտում, և թե կպահե՞ս արդյոք նրա պատվիրանները, թե՞ ոչ։