Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՍԱՅԻ 36:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես ասում եմ. դրանք շուրթերի խոսքեր են միայն. ծրագիր և զորություն է պետք պատերազմի համար. հիմա ո՞ւմ ես ապավինել, որ իմ դեմ ապստամբել ես։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

մի՞թե խորհրդով կամ բերանի խոսքերով պատերազմ կշահվի. իսկ հիմա ո՞ւմ վրա ես հույս դրել, որ չես հնազանդվում ինձ։

Տես գլուխը



ԵՍԱՅԻ 36:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Դու միայն դատարկ խոսքեր էիր ասում. "Պատերազմի համար խորհուրդ և զորություն ունեմ". հիմա ո՞ւմ ես ապավինել, որ ապստամբել ես իմ դեմ։


Տերը նրա հետ էր, և ուր որ գնում էր, հաջողություն էր ունենում. նա ապստամբեց Ասորեստանի թագավորի դեմ և չհպատակվեց նրան։


Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրա օրերին ելավ կռվի, և Հովակիմը երեք տարի եղավ նրա հպատակը, բայց հետո ապստամբեց նրա դեմ։


Որովհետև այն, ինչ եղավ Երուսաղեմում և Հուդայում, Տիրոջ բարկության պատճառով եղավ, և նրանք իր առաջից վտարվեցին։ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։


Բայց նա ապստամբեց նրա դեմ՝ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով, որ իրեն ձիեր և շատ զորք տան. մի՞թե հաջողելու է. այս բաներն անողը մի՞թե ազատվելու է. ուխտը կդրժի և կազատվի՞”»։