Հասորը աղվեսների որջ պիտի դառնա, հավիտենական ամայություն. այնտեղ մարդ չպիտի ապրի, և նրա մեջ մարդու որդի չպիտի բնակվի»։
ԵՍԱՅԻ 34:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ վայրի կատուները կհանդիպեն բորենիներին, և այծամարդն իր ընկերոջը կկանչի. գիշերային վհուկն այնտեղ կհանգստանա և իր համար հանգիստ կգտնի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ որտեղ դևերն ու հուշկապարիկներն են հանդիպելու և միմյանց ձայն տալու։ Այնտեղ պիտի հանգրվանեն հուշկապարիկները, որովհետև իրենց համար հանգիստ են գտել։ |
Հասորը աղվեսների որջ պիտի դառնա, հավիտենական ամայություն. այնտեղ մարդ չպիտի ապրի, և նրա մեջ մարդու որդի չպիտի բնակվի»։
Դրա համար այնտեղ վայրի կատուներ պիտի ապրեն բորենիների հետ, և ջայլամներ պիտի բնակվեն այնտեղ. նա այլևս հավիտյան չի բնակեցվելու, և սերնդից սերունդ ապրող չի լինելու։
Եվ Բաբելոնը փլատակների կույտ պիտի դառնա, աղվեսների բնակարան, ամայություն և երկար սուլելու առարկա, առանց բնակչի։
Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։