ԵՍԱՅԻ 23:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամաչի՛ր, ո՛վ Սիդոն, ո՛վ դու ծովի ամրոց, քանզի խոսում է ծովը. «Ես ծննդկանի ցավ չեմ քաշել և չեմ ծնել, երիտասարդներ չեմ սնել և կույսեր չեմ մեծացրել»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ամաչի՛ր, Սիդո՛ն»,- ասում է ծովը։ Ծովի զորությունն էլ ասում է. «Մի՞թե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չե՞մ ծնել, երիտասարդներ չե՞մ սնել, կույսեր չե՞մ մեծացրել»։ |
Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչև Գազա՝ անցնելով Սոդոմը և Գոմորը, Ադման ու Սեբոյիմը մինչև Ղասան։
Տյուրոսի բոլոր թագավորներին և Սիդոնի բոլոր թագավորներին և ծովեզրյա թագավորներին, որ ծովի այն կողմում են,
Եվ դրանցից ուղարկի՛ր Եդովմի թագավորին, Մովաբի թագավորին և Ամմոնի որդիների թագավորին, Տյուրոսի թագավորին և Սիդոնի թագավորին այն դեսպանների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ՝ Հուդայի Սեդեկիա թագավորի մոտ։
և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սիդոն, և իմ փառքը պիտի բացահայտեմ քեզանում"։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրա մեջ դատաստաններ անեմ և իմ սրբությունը բացահայտեմ նրանում։
Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։
Ճրագի լույսն այլևս չպիտի փայլի քո մեջ. փեսայի և հարսի ձայնն այլևս քո մեջ բնավ չպիտի լսվի, որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին։ Որովհետև քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։
Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ և ծառայեցին Բահաղիմին ու Աստարովթին և ասորիների աստվածներին և Սիդոնի աստվածներին և Մովաբի աստվածներին և Ամմոնի որդիների աստվածներին և փղշտացիների աստվածներին և թողեցին Տիրոջն ու նրան չծառայեցին։