Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկ մեկ ամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։
ԵՍԱՅԻ 16:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սելայից անապատի ճանապարհով դեպի Սիոնի դստեր լեռը գառնե՛ր ուղարկեք երկրի տիրակալին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողունների պես պիտի ուղարկեմ երկրի վրա։ Մի՞թե Սիոնի դստեր լեռը ավերակ ապառաժ է լինելու։ |
Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկ մեկ ամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։
Նա տասը հազար եդովմացիներ սպանեց Աղի ձորում և Սելան առավ պատերազմով ու անունը դրեց Հեկթովել, ինչպես կոչվում է մինչև այսօր։
Մովաբացիների Մեսա թագավորը ոչխարարած էր, և նա Իսրայելի թագավորին հարյուր հազար գառ էր տալիս և հարյուր հազար խոյի բուրդը։
Որպեսզի շուտով այդ փողով արջառներ, խոյեր, գառներ և նրանց հացի ընծաները և թափելու նվերներն առնես և նրանց մատուցես Աստծու տան սեղանի վրա, որ Երուսաղեմում է։
Անապատն ու նրա քաղաքները թող իրենց ձայնը բարձրացնեն, գյուղերը, որտեղ բնակվում է Կեդարը, թող ցնծան Սելայի բնակիչները, թող գոչեն լեռների գագաթից։
Եվ դու, ո՛վ հոտի աշտարակ, Սիոնի աղջկա՛ բլուր, քեզ է գալու, հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը։