ԵԼՔ 9:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնը մարդ ուղարկեց և իմացավ, որ Իսրայելի հոտերից մեկ հատ էլ չի սատկել։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա ժողովրդին չարձակեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թեև փարավոնը տեսավ, որ Իսրայելի որդիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացավ նրա սիրտը, և նա ժողովրդին չարձակեց։ |
Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Լցրե՛ք ձեր ձեռքերը հնոցի մոխրով. թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։
Հաճախ հանդիմանություններ ստացող մարդը, եթե պնդացնի իր պարանոցը, հանկարծ կջախջախվի և բժշկություն չի գտնի։
Բայց երբ նրա սիրտը գոռոզացավ, և նրա հոգին խստացավ ամբարտավանությամբ, նա ընկավ իր թագավորական աթոռից, նրա պատիվն առնվեց նրանից։