ԵԼՔ 9:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այսպես փարավոնի սիրտը կարծրացավ, և Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այսպիսով փարավոնի սիրտը կարծրացավ, ու նա չարձակեց Իսրայելի որդիներին, ինչպես հայտնել էր Տերը Մովսեսի միջոցով։ |
Տերն ասաց Մովսեսին. «Երբ վերադառնաս գնաս Եգիպտոս, նայի՛ր, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որոնք անելը ես քեզ տվեցի։ Ես խստասիրտ կդարձնեմ նրան, և նա ժողովրդին բաց չի թողնի։
Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը և որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց. և կարծրացրեց սիրտը, ինքը և իր ծառաները։