ԵԼՔ 9:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի և բոլոր եգիպտացիների վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կախարդները խոցերի պատճառով չէին կարողանում Մովսեսի առաջ կանգնել, որովհետև խոցերը նաև նրանց վրա ելան ու եգիպտացիների ողջ երկրով մեկ։ |
Նրանք վերցրին հնոցի մոխիրն ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսն այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։
Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա»։
Առաջինը գնաց և իր գավաթը երկրի վրա թափեց։ Չար ու ցավոտ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որոնք գազանի դրոշմն ունեին և նրա պատկերին էին երկրպագում։