ԵԼՔ 7:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտացիների ողջ երկրում արյուն էր։ |
Մովսեսն ու Ահարոնը արեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր։ Ահարոնը բարձրացրեց գավազանը և փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին. գետի բոլոր ջրերը արյուն դարձան։
Եգիպտացի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ինչպես որ ասել էր Տերը։
Ձկնորսները պիտի սգան, Նեղոսի մեջ բոլոր կարթ գցողները պիտի ողբան, և ջրի երեսին ուռկան փռողները պիտի նվաղեն,