ԵԼՔ 6:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանելու համար Եգիպտոսի փարավոն թագավորի հետ խոսողները. սրանք էին՝ այս Մովսեսը և Ահարոնը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որ խոսում էին եգիպտացիների արքա փարավոնի հետ՝ Եգիպտոսից հանելու Իսրայելի որդիներին, |
Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից։
Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից, և գնա՛ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու այն”։
Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և հրաման տվեց նրանց Իսրայելի որդիների և Եգիպտոսի փարավոն թագավորի մասին՝ Իսրայելի որդիներին հանելու Եգիպտոսի երկրից։
Սրանք են Ահարոնն ու Մովսեսը, որոնց Տերն ասաց. «Հանե՛ք Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից իրենց զորքերով հանդերձ»։
Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, և դա օձ դարձավ։
Որովհետև ես քեզ Եգիպտոսի երկրից հանել եմ, ստրկության տնից քեզ փրկեցի, քո առաջ եմ ուղարկել Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
Ես ուղարկեցի Մովսեսին ու Ահարոնին և հարվածեցի Եգիպտոսին (ինչպես որ նրա մեջ կատարեցի), հետո ձեզ հանեցի։
Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Տերն ընտրեց Մովսեսին ու Ահարոնին և ձեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսի երկրից։