Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 5:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսրայելի որդիների վերակացուները եկան և բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Իսրայելի որդիներից նշանակված գործավարները բողոք բարձրացրին փարավոնի առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։

Տես գլուխը



ԵԼՔ 5:15
4 Խաչաձեւ Հղումներ  

Բանտարկյալները միասին հանգստանում են, հարկահանի ձայնը չեն լսում.


Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան-քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։


Փարավոնի գործավարները ծեծում էին Իսրայելի որդիների վրա դրված վերակացուներին՝ ասելով. «Ինչո՞ւ երեկ էլ, այսօր էլ չլրացրիք աղյուսների սահմանված քանակը, ինչպես անցյալում»։


Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց մեզ ասում են. “Աղյուսնե՛ր շինեք”։ Քո ծառաներին ահա ծեծեցին, և հանցանքը քո ժողովրդինն է»։