Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 5:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Փարավոնի գործավարները ծեծում էին Իսրայելի որդիների վրա դրված վերակացուներին՝ ասելով. «Ինչո՞ւ երեկ էլ, այսօր էլ չլրացրիք աղյուսների սահմանված քանակը, ինչպես անցյալում»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելի որդիներից նշանակված գործավարներն անգամ տանջանքի էին ենթարկվում փարավոնի վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այնքան աղյուս չեք տալիս այսօր, որքան երեկ էր և առաջի օրը»։

Տես գլուխը



ԵԼՔ 5:14
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով՝ կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էր լինում։


Գործավարներն ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր ամենօրյա գործը լրացրե՛ք, ինչպես հարդ եղած ժամանակ»։


Իսրայելի որդիների վերակացուները եկան և բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։


Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.


Դրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, երբ նա քեզ հարվածում է գավազանով և իր մահակը բարձրացնում է քեզ վրա եգիպտացիների նման։