Եվ պղնձե տասը ավազաններ շինեց. յուրաքանչյուր ավազանը քառասուն մար էր տանում, յուրաքանչյուր ավազանը մեկ պատվանդանի վրա էր, տասը պատվանդանների վրա։
ԵԼՔ 40:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կօծես ավազանն ու դրա պատվանդանը և կսրբագործես այն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կսրբագործես զոհասեղանը, և դա սուրբ սրբություն կլինի։ Կօծես ավազանն ու նրա պատվանդանը և կսրբագործես այն։ |
Եվ պղնձե տասը ավազաններ շինեց. յուրաքանչյուր ավազանը քառասուն մար էր տանում, յուրաքանչյուր ավազանը մեկ պատվանդանի վրա էր, տասը պատվանդանների վրա։
«Կպատրաստես նաև մի պղնձե ավազան լվացման համար, և դրա պատվանդանն էլ պղնձից թող լինի։ Այն կդնես ժողովի վրանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։
Կօծես ողջակեզների սեղանն ու դրա բոլոր գործիքները և կսրբագործես զոհասեղանը, և զոհասեղանը ամենասուրբը կլինի։
Երբ հասավ այն օրը, որ Մովսեսը վերջացրեց վրանը կանգնեցնելը, օծեց այն, սրբագործեց այն իր ամբողջ սպասքով, ինչպես նաև զոհասեղանն իր ամբողջ սպասքով, օծեց ու սրբագործեց դրանք,