Ձուլեց չորս օղակներ պղնձե կասկարայի չորս անկյուններին՝ ձողեր անցկացնելու համար։
Զոհասեղանի կասկարայի չորս կողմերին ամրացրեց պղնձե չորս օղակներ, որպեսզի լծակներն անցկացնեն այդ օղակների մեջ։
Օղակները կցված պետք է լինեն եզրերին իբրև ձողերի տեղեր, որպեսզի սեղանը բարձրացվի։
Նրա համար պղնձից կպատրաստես ցանցակերպ մի կասկարա և կասկարայի չորս անկյուններին կդնես չորս պղնձե օղակներ։
Զոհասեղանի համար պատրաստեց պղնձե ցանցակերպ մի կասկարա, որը դրեց նրա շրջանակի տակ ներքևից, մինչև նրա կեսը։
Ձողերը շինեց սատիմի փայտից և դրանք պատեց պղնձով։