ԵԼՔ 37:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկու ոսկե քերովբեներ շինեց. դրանք կռածո շինեց քավության երկու ծայրերին. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քավության երկու ծայրերին երկու ոսկյա հղկված քերովբեներ պատրաստեց։ |
Ո՛վ Իսրայելի Հովիվ, ակա՛նջ դիր. դու, որ Հովսեփին առաջնորդում ես հոտի պես, փայլի՛ր դու, որ նստում ես քերովբեների վրա։
Քավությունը շինեց մաքուր ոսկուց։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, և դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։
մի քերովբեն՝ այս կողմի ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ մյուս կողմի ծայրին. քավությունից շինեց քերովբեները՝ նրա երկու ծայրերին։
Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։