Շապիկը բարակ կտավից և խույրը բարակ կտավից կպատրաստես, իսկ գոտին նախշազարդ հյուսվածքով կանես։
ԵԼՔ 29:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մոտ կբերես նրա որդիներին և շապիկներ կհագցնես նրանց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մոտ կբերես նրա որդիներին, նրանց նույնպես կհագցնես շապիկները, |
Շապիկը բարակ կտավից և խույրը բարակ կտավից կպատրաստես, իսկ գոտին նախշազարդ հյուսվածքով կանես։
Ահարոնի որդիների համար շապիկներ կպատրաստես և նրանց համար գոտիներ կպատրաստես. նրանց պատվի և փառքի համար ապարոշներ կպատրաստես։
Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին, շապիկներ հագցրեց նրանց, նրանց մեջքներին գոտի կապեց, գլխաշորեր փաթաթեց նրանց գլուխներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։