Նաև հիսուն պղնձե ճարմանդներ կդնես. ճարմանդները կանցկացնես օղակներին և կմիացնես վրանը, որ մեկ ամբողջություն դառնա։
ԵԼՔ 26:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վրանի վարագույրների ավելացած մասը՝ վարագույրի ավելացած կեսը, թող կախվի վրանի ետևից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վարագույրների ավելացած մասերը թող թափվեն խորանի կողքերին. վարագույրների ավելորդ մնացած կես մասով կծածկես խորանը հետևի կողմից։ |
Նաև հիսուն պղնձե ճարմանդներ կդնես. ճարմանդները կանցկացնես օղակներին և կմիացնես վրանը, որ մեկ ամբողջություն դառնա։
Վրանի երկարության ավելացած մասից մեկ կանգուն այս կողմից և մեկ կանգուն այն կողմից թող կախված մնա վրանի կողքերին՝ նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար։
Այծի մազից վարագույրներ կպատրաստես՝ որպես ծածկոց վրանի վրա. այդպիսի տասնմեկ վարագույր կպատրաստես։