Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 22:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եթե գողը չգտնվի, տան տերը թող տարվի դատավորների մոտ՝ հայտարարելու, որ ինքը իր ձեռքը չի դիպցրել իր հարևանի ստացվածքին։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի և ամեն տեսակ բաների կորուստներին վերաբերող և վեճ հարուցող խնդիրների իսկությունը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ։ Նրանցից ում Աստված մեղավոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի մյուսին։

Տես գլուխը



ԵԼՔ 22:8
9 Խաչաձեւ Հղումներ  

Երբ մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի, որ նա երդում տա և երդում տալու համար գա քո զոհասեղանի առաջ՝ այս տունը,


Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ,


Աստված կանգնում է Աստծու ժողովրդի մեջ. նա դատ է վարում աստվածների դեմ.


այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան ծառա լինի նրան։


Դատավորներին մի՛ հայհոյիր և քո ժողովրդի իշխանին մի՛ անիծիր։


Ամեն տեսակ անիրավության համար՝ թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի և թե՛ հագուստի վերաբերյալ, կամ ամեն տեսակ կորած բանի համար եթե մեկն ասի, թե դա իրենն է, երկուսի դատը թող տարվի դատավորների առաջ, և դատավորները ում վրա որ վճիռ կայացնեն, թող նա կրկնապատիկը հատուցի իր հարևանին։


Քո Տեր Աստծու քեզ տված բոլոր քաղաքներում դատավորներ և պաշտոնյաներ կկարգես ըստ քո ցեղերի։ Թող նրանք դատեն ժողովրդին արդար դատաստանով։