ԵԼՔ 22:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե կրակ առաջանա ու կպչի փշերին և դիզված որաները կամ չհնձված ցորենը կամ արտը այրի, ապա կրակ գցողն այրածը պիտի հատուցի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեկը մի մարդու արծաթ կամ որևէ այլ իր տա պահելու, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, թող կրկնակին հատուցի, |
Եթե մեկը արտում կամ այգում արածեցնի՝ թույլ տալով, որ իր անասունն ուրիշի արտում արածի, ապա իր արտի ամենալավից և իր այգու ամենալավից պիտի հատուցի։
Եթե մեկն իր հարևանին պահ տա փող կամ կարասի, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, նա կրկնապատիկը թող հատուցի։
Ամեն տեսակ անիրավության համար՝ թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի և թե՛ հագուստի վերաբերյալ, կամ ամեն տեսակ կորած բանի համար եթե մեկն ասի, թե դա իրենն է, երկուսի դատը թող տարվի դատավորների առաջ, և դատավորները ում վրա որ վճիռ կայացնեն, թող նա կրկնապատիկը հատուցի իր հարևանին։