Բայց եթե եզը երեկվանից և անցյալ օրվանից հարվածող է եղել, և դրա տիրոջն էլ բողոքել են, իսկ տերը չի հսկել դրան, և եթե տղամարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և դրա տերն էլ պիտի մահվան մատնվի։
ԵԼՔ 21:36 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե հայտնի էր, որ եզը ի սկզբանե հարվածող է եղել, և դրա տերը չի հսկել դրան, եզան տեղ անպատճառ եզ պիտի հատուցի, և սպանված եզը իրենը պիտի լինի»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե նախկինում էլ գիտեին, որ ցուլը հարվածող է, և դրա տիրոջը բողոքած են եղել, բայց նա իր ցլին մեջտեղից չի վերացրել, թող ցլի փոխարեն ցուլ տա, իսկ սպանված ցուլը թող նրան տրվի»։ |
Բայց եթե եզը երեկվանից և անցյալ օրվանից հարվածող է եղել, և դրա տիրոջն էլ բողոքել են, իսկ տերը չի հսկել դրան, և եթե տղամարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և դրա տերն էլ պիտի մահվան մատնվի։
Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը, և սա սատկի, ողջ մնացած եզը թող վաճառեն ու դրա արժեքը բաժանեն և սատկածն էլ բաժանեն։
«Եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, նա մեկ արջառի փոխարեն հինգ արջառ և մեկ ոչխարի փոխարեն չորս ոչխար պիտի հատուցի։